Հենց նոր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կողմ է քվեարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին, որով Հայաստանում բացվելու են օտարալեզու դպրոցներ: Չնայած մի քանի ամսվա քննարկումներին, հասարակական ընդվզմանը, հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների ելույթներին` այդուամենայնիվ, Ազգային ժողովի մեծամասնությունը 69 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց այդ օրինագծին: