Դեկտեմբերի 23-ին՝ ժ. 12.46-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս-Կապան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից անտառում։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժ. 13.02-ին, մարվել՝ 13.10-ին։
Այրվել են թփուտներ (60 քմ):











































