Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան քառօրյա այցով Թբիլիսի է ժամանել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) ներկայացուցչական պատվիրակությունը։
Վերջինս պետք է Վրաստանում հանդիպումներ ունենա խորհրդարանական ղեկավարության, այդ թվում՝ նաև խորհրդարանական կոմիտեների, ինչպես նաև Վրաստանի գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։
Այդ հանդիպումներում կողմերի հիմնական քննարկման առարկան է հանդիսանալու երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների հետագա ամրագրումը։








































