Moody’s գործակալությունը իջեցրել է Սլովենիայի վարկային վարկանիշը մեկ աստիճանով` Aa3-ից A1, կանխատեսումը` «բացասական»:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, Moody’s-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Սլովենիայի վարկանիշը վերանայելու որոշման գլխավոր գործոնը երկրի բյուջեի անհավասարակշիռ ռիսկի պահպանումն է, որը կապված է բանկային սեկտորի հետ:
Գործակալությունը հիշեցրել է, որ Սլովենիայի բանկերի ընդհանուր ակտիվները գնահատվում են ՀՆԱ-ի նկատմամբ 136 տոկոս` նշանակալիորեն ավելի շատ, քան Արևելյան Եվրոպայի այլ երկրներինը: Եթե պետությունը ստիպված լինի բանկերին աջակցություն ցույց տալ, ապա այդպես նա Սլովենիայի տնտեսությանը կհասցնի մեծ վնաս:
2007 թվականին, երբ Սլովենիան մտել է եվրոյի գոտի, նրա պետակական պարտքը գնահատվում էր ՀՆԱ-ի նկատմամբ 23.4 տոկոս: 2011 թվականի արդյունքներւում, վերլուծավբանների կարծիքով, Սոլվենիայի պետական պարտքը կազմելու է ՀՆԱ-ի նկատմամբ 45.5 տոկոս:
Դեկտեմբերի 12-ին Moody’s գործակալությունը հայտարարել էր ԵՄ բոլոր երկրների վարկանիշի վերանայման մտադրության մասին: Այն իրականացնելու են 2012 թվականի առաջին եռամսյակում: Ավելի վաղ նմանատիպ պլանների մասին է հայտնել Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը:








































