Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Սումգայիթի պատմական թանգարանում տեղի է ունեցել «Իլհամ Ալիև – 8 տարի իշխանության ղեկին» գրքի շնորհանդեսը։
Գրքում մանրամասնորեն նկարագրված է իշխանության 8 տարիներին Իլհամ Ալիևի ծավալած գործունեությունը։ Նրանում տեղ են գտել 21 առանձին թեմաներ, որոնցից յուրաքանչյուրն առնչվում է տվյալ ոլորտում Ալիևի ունեցած դերակատարությանը։
Ուշագրավ է, որ Ադրբեջանի դիվանագիտական, քաղաքական և տնտեսական ոլորտներում Ալիևին գովաբանող հատվածների հետ մեկտեղ ադրբեջանական լրատվամիջոցը ոչինչ չի նշում Ղարաբաղյան հիմնախնդրում նրա ունեցած դերի մասին։