Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը:
ՀՀ ԱԳ նախարարության կայքէջից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ նախորդ տարվա ընթացքում Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 284 միլիոն 715 հազար դոլար:
Հայաստանից Իրան են արտահանվում հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա: Իրանից ներմուծվում են կենդանիներ, ավտոմեքենաներ, սարքավորումներ, արդյունաբերական ապրանքներ:







































