«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին վերջերս պաշտոն է ստացել:
«Հայկ Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում ավագ տեսուչ է աշխատում: Պարզեցինք, որ Սերժ Սարգսյանի եղբորորդուն քաղաքապետարանի այդ վարչություն են գործուղել հատուկ նպատակով. վերջինիս է վերապահված օլիգարխների և քրեական տարրերի կողմից ապօրինի զավթումների դեմ պայքարը:
Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ երբ Երևանի քաղաքապետարանի մյուս աշխատակիցները` անկախ պաշտոնական դիրքից, չեն կարողանում ազդել ապօրինի հող զավթողի վրա, Հայկին են ուղարկում, որպեսզի «դիմակայի» օլիգարխներին: Ասում են` այդ ամենն արդյունք է տալիս, քանի որ մեր երկրում դժվար է աշխատել օրենքով: Մեզանում այլ բարքերն են ավելի արմատավորված»:







































