Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը սիրում է զգուշորեն մշտապես նշել, որ ծածկոցի նկարը «մեզ հիշեցնում է մարդկության մեղքերի համար Հիսուս Քրիստոսի կրած տանջանքների մասին»:
Մինչդեռ, ինչպես արդեն հաղորդել ենք, մի խումբ գիտնականներ այս շաբաթ հայտնել էին, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ ծածկոցը կեղծված չի կարող լինել, քանի որ դրա ստեղծման ժամանակ համապատասխան տեխնիկա գոյություն չի ունեցել:
Դրանից արվում է հետևություն,որ ծածկոցի վրայի նկարը ստացվել է Հիսուս Քրիստոսի մարմնից առկայծվող լույսի շնորհիվ, երբ նա հարություն է առել:
Daily Mail-ը գրում է, որ, չնայած այս հետազոտության արդյունքները չեն վերստուգվել, հստակ է այն, որ անկախ նրանից Թուրինյան ծածկոցը իրական է, թե կեղծված, միևնույն է՝ այն տեսնելը քրիստոնյային հնարավորություն է տալիս գնալ հետ՝ պատմության մեջ և վերապրել դարերի խորքից եկող գիտակցումը, որ հազարավոր մարդիկ գալիս են ծածկոցը տեսնելու` դրա նկատմամբ ունեցած մեծ հավատքի դրդմամբ:











































