Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանին քննադատության է ենթարկել զինվորական ղեկավարությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ելույթ ունենալով Իսլամաբադում՝ նա հայտարարել է, որ զինվորականները չպետք է գործեն այնպես, թե իբր նրանք որևէ կախում չունեն նախարարների կաբինետից:
Գիլանին նաև նշել է, որ կազմակերպվում է դավադրություն՝ քաղաքացիական կառավարության տապալման համար, սակայն նա հրապարակավ այն չի կապել զինվորական ղեկավարության հետ:
Բացի դրանից, ելույթի ընթացքում վարչապետն իր զարմանքն է հայտնել այն մասին, թե ինչպես է «Ալ-Կաիդա»–ի առաջնորդ Ուսամա Բեն Լադենին հաջողվել վեց տարի թաքնվել Պակիստանում:









































