Երևանում այսօր 90 տարեկան հասակում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արմենուհի Միհրանի Թութունջյանը:
Վաստակաշատ արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արմենուհի Միհրանի Թութունջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին` ժամը 18:00-ին (Երեւան, Ամիրյան 15, բն. 76 հասցեում):
Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին` ժամը 14:00 (Երևան, Ամիրյան 15, բն. 76 հասցեից):








































