Բնության տարօրինակ երևույթներ են նկատվել Հյուսիսային Կորեայում՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվանից հետո: Այդ մասին հայտնում է Կորեայի հեռագրային տեղեկատվական գործակալությունը:
Դեկտեմբերի 17-ի առավոտյան Պեկտուսան լեռան վրա գտնվող Չհոնչժի լճում, որտեղ, ըստ լեգենդի, ծնվել է առաջնորդը, մեծ ուժգնությամբ սառույց է կոտրվել: Մի խումբ հետազոտողների խոսքերով, որոնք ուսումնասիրում են «երկնային լիճը», ասել են, որ սառույցի կոտրվելու արձագանքի ձայնը գերազանցել է բոլոր ձայները, որոնք երբևէ լսել են այդ լեռներում:
Պեկտուսանի օդի ջերմաստիճանը այդ օրը եղել է 22,4 աստիճան, փչել է ուժեղ քամի, որի արագությունը հասել է վայրկյանում 18 մետրի: Ընդ որում՝ լեռան գագաթին երևացել են խորհրդավոր առկայծումներ:
Երեքշաբթի առավոտյան քամին դադարել է, և արևի մայր մտնելուց հետո երկինքը կարմրել է` արտացոլելով ժայռերի վրա հետևյալ գրությունը. «Պեկտու լեռ: Հեղափոխության սուրբ լեռ: Կիմ Չեն Իր»:
Նմանատիպ երևույթ նկատվել է նաև լեռան գագաթին դեկտեմբերի 19-ին, երբ երկրում տարածվել է առաջնորդի մահվան լուրը: Առկայծումը նկատվել է նաև Հյուսիսային Կորայի Համհունգ քաղաքում` առաջնորդի բազմաթիվ արձաններից մեկի շուրջ: Բացի այդ, արձանի մոտ է թռել կռունկ, որը երեք անգամ պտտվել է պատվանդանի շուրջը, այնուհետև նստել է ծառի վրա: «Թվում էր՝ նա լացում էր Կիմ Չեն Իրի մահը»,- գրում է գործակալությունը:










































