Saturday, 06 06 2026
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Որքանո՞վ են պատեհ էյֆորիկ պոռթկումները

Հայությունն ու Հայաստանը էյֆորիայի մեջ են, իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ակնթարթային արագությամբ իր շնորհակալությունն է հայտնում Ֆրանսիայի իշխանությանն ու ժողովրդին, որ այդ երկրի խորհրդարանի ստորին պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական հետապնդում սահմանելու մասին օրինագիծը: Սակայն, եթե անկեղծ լինենք, ապա էյֆորիան այստեղ միանգամայն անհասկանալի է: Դրա համար ընդամենը բավական է պատասխանել հարցին, թե ի՞նչ է տալու այդ օրինագիծը Հայաստանին, որն ի դեպ դեռ ըստ էության գործող օրենք էլ չէ, քանի որ պետք է հաստատման ներկայացվի Սենատ և ստորագրության՝ նախագահի ստավայր: Այդ օրինագծի ընդունումը Հայաստանին քաղաքական, տնտեսական, որևէ այլ իմաստով, բարոյականից բացի, որևէ բան չի տալիս:

Հազիվ թե Թուրքիան դրանով դառնա ավելի քաղաքակիրթ, քան այժմ, և հազիվ թե դա պետք է Թուրքիային ստիպի ճանաչել ցեղասպանությունն ու ընդունելով հայության հանդեպ մեղքը նորմալ հարաբերություն հաստատի Հայաստանի հետ, էլ չասած հնարավոր փոխհատուցումների մասին: Թուրքիային որևէ բան պարտադրել կարող է միջազգային գլոբալ միջավայրը, իսկ այդպիսին, ցեղասպանության ճանաչման իմաստով, այսօր չկա: Ավելին, Ֆրանսիայի գործողությունները Հայաստանի և հայության համար գուցե կարող են ավելի նպաստավոր լինել այն դեպքում, երբ հայությունը պարզապես ավելի զուսպ լինի, Հայաստանը պարզապես ավելի չեզոքություն պահպանի այդ նախաձեռնության նկատմամբ՝ չխառնվելով Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերության մեջ, որպեսզի հետո երբ այդ հարաբերությունը նորից մտնի այսպես ասած հանդարտ ռեժիմի մեջ, Հայաստանը չմնա որպես նստավածք:

Իսկ խնդիրը թերևս իսկապես ֆրանս-թուրքական հարաբերությունն է, թեև ավելի շատ ոչ թե զուտ երկկողմ, այլ տարածաշրջանային իմաստով: Ակնհայտ է, որ Ֆրանսիան վերջին շրջանում ակտիվանում է կովկասյան ուղղությամբ: Իսկ դա աներկբայորեն ենթադրում է Թուրքիային զսպելու անհրաժեշտություն, քանի որ կովկասյան ուղղությամբ առավել հավակնոտ տերություններից է Թուրքիան: Պարզ է, որ Ֆրանսիան չի կարող այդպիսի քայլեր ձեռնարկել Ռուսաստանի կամ ասենք Միացյալ Նահանգների ուղղությամբ՝ նկատի ունենալով և այն, որ այդ երկրների հետ Ֆրանսիան կարծես թե ունի նաև շահեկան ռեգիոնալ պայմանավորվածություններ: Իսկ ահա Թուրքիայի հետ Ֆրանսիան բնականաբար իրեն թույլ չի տա գնալ այնպիսի փոխզիջումների, ինչպիսին օրինակ Ռուսաստանի կամ ԱՄՆ հետ:

Թուրքիային Ֆրանսիան պետք ճնշի, որպես ռեգիոնալ հավակնություններ ունեցող տհաճ մրցակից: Եվ հայկական հարցն այստեղ թերևս լավագույն գործիքներից մեկն է, ինչպես միշտ: Դրան զուգահեռ, այդ գործիքը հարմար է հատկապես այս պահին նաև այն իմաստով, որ նախընտրական շրջան է և զուգահեռ կարելի է նաև այստեղ միավոր հավաքել հայկական ձայները սիրաշահելու համար: Սակայն պարզ է, որ գլխավոր մոտիվը դա չէ, այլ Ֆրանսիայի գլոբալ ծրագրերը կովկասյան տարածաշրջանում:

Այստեղ Ֆրանսիան առանձին հավակնություններ ունի, թե հանդես է գալիս ընդհանուր եվրոպական ճակատով, գլխավոր հարցը չէ, քանի որ անգամ եվրոպական ճակատի պարագայում, Ֆրանսիան բնականաբար ցանկանում է Կովկասում ինքը լինել Եվրոպային առաջ մղողը, այսպես ասած Եվրոպայի հրամանատարը Կովկասում: Իսկ Կովկասի հանդեպ հետաքրքրությունը բնականաբար պարզ է և ավելորդ մեկնաբանությունների կարիք չունեցող հանգամանք:

Որևէ հզոր տերություն, որն ունի համաշխարհային գործընթացներում ազդեցիկության հավակնություն, չի կարող չպայքարել Կովկասում հնարավորինս ազդեցիկ խաղացող լինելու համար, որովհետև Կովկասը թե էներգակիրների, թե պարզապես քաղաքակրթությունների խաչմերուկ որպես, ունի գերկարևոր նշանակություն, հանդիսանալով նաև մի քանի այլ կարևոր տարածաշրջանների հանգույց: Սա է խնդիրը, ու այն պետք է թերևս դիտարկել միանգամայն սթափ տնտեսա-քաղաքական հարթության վրա, տուրք չտալով ավելորդ էմոցիոնալ զեղումներին և էյֆորիկ պոռթկումներին: Իրականում տեղի են ունենում բավական լուրջ քաղաքական զարգացումներ և այստեղ էյֆորիայի մեջ ընկնելու փոխարեն անհրաժեշտ է պարզապես սթափ կերպով դիտարկել դրանք, այդ զարգացումների տակ չընկնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում