Ինչպես հայտնում է Empireonline կայքը, «Դա Վինչիի կոդը» հայտնի գրքի հեղինակ Դեն Բրաունը կգրի իր «Կորուսյալ խորհրդանիշ» գրքի հիման վրա նկարահանվելիք ֆիլմի սցենարը:
Սցենարիստի փորձ նա չունի, իր նախկին երկու գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերի սցենարները գրել են Ակիվա Գոլդսմենը և Դևիդ Քեպպը: Սկզբնապես այդ աշխատանքով պետք է զբաղվեր Սթիվեն Նայթը:
Հատկանշական է` մինչև հիմա «Դա Վինչիի կոդը» և «Հրեշտակներն ու հրեշները» ֆիլմերում գլխավոր հերոս Լենգդոնի դերակատար Թոմ Հենքսը և ոչ էլ ռեժիսոր Ռոն Հովարդն իրենց մասնակցության մասին համաձայնություն չեն տվել: Այժմ Հովարդը զբաղված է Սթիվեն Քինգի «Սև աշտարակը» ֆիլմի նկարահանումներով, իսկ Հենքսը զբաղված է բազմաթիվ նախագծերում, որոնց թվում է Քեթրին Բիգելոուի «Եռակի սահմանը» ֆիլմը: