ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին շնորհավորել է իր վրացի գործընկերոջը` Միխեիլ Սաակաշվիլիին` ծննդյան օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 21-ին, Թբիլիսիում: Նա դարձավ 44 տարեկան:









































