2012 թվականի հունվարին «ՊՍԺ»-ն անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի հետ կկնքի մեկուկես տարվա պայմանագիր, ըստ որի` ֆուտբոլիստի ամսեկան աշխատավարձը կկազմի 800.000 եվրո:
Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագի` ֆրանսիական ակումբ տեղափոխման վերաբերյալ բանակցությունները շարունակվում էին 4 ամիս:
Նշենք, որ 2007 թվականից Բեքհեմը հանդես է գալիս ԱՄՆ-ում` «Լոս Անջելես Գելաքսի»-ի կազմում, որի ղեկավարությունը ոչ մի կերպ չէր ցանկանում բաց թողնել իր կիսապաշտպանին, սակայն Բեքհեմի որոշումը վերջնական էր: MLS-ի ներկայացուցիչների ղեկավարությունը հայտարարել է, որ Դևիդի` այլ ակումբ տեղափոխությունից հետո իրենք կփորձեն ձեռք բերել այլ աստղային խաղացողի: Ներկայումս ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրենկ Լեմպարդի նկատմամբ:










































