Science Daily-ն հայտնում է, որ նոր հետազոտության արդյունքում որոշ գիտնականներ կարծում են, որ արդեն կարող են մատնանշել վիտամին E-ի հիմնական գործառույթը, որն այն իրականացնում է մարդու օրգանիզմում:
Չնայած մինչ այժմ էլ գիտնականները գիտեին, որ այս վիտամինը ունի մի շարք յուրահատկություններ, որոնք կարևոր են մարդու առողջության համար, այժմ նրանք կարողացեկ են պարզել նրա հիմանական գործառույթը, որը նաև ապացուցում է, թե ինչու է վիտամինն օգտակար ծերացման դեմ պայքարելու և ատլետիկ կազմվածքը պահպանելու համար:
Գիտնականներին հայտնի էր, որ այս վիտամինն օգտակար է մկանների առողջության և վերականգման համար: Բայց այժմ նրանք նաև պարզել են, որ վիտամինը էական նշանակություն ունի պլազմային թաղանթի վերականգման համար: Սա նշանակում է, որ վիտամինի բացակայության դեպքում մկանային մեմբրանները չեն վերականգնվում, որի պատճառով մկանները կարող են մահանալ:








































