Բրազիլիայի հյուսիսային շրջանում գտնվող հիվանդանոցից հայտնել են, որ մի կին ծննդաբերել է երկվորյակներ, որոնք ունեն երկու գլուխ, բայց մեկ մարմին:
Santa Casa de Misericodia հիվանդանոցի մանկաբարձուհի Նեիլա Դահասն ասել է, որ երկվորյակները ծնվել են երկուշաբթի օրը՝ կեսարյան հատումով:
Հիվանդանոցի կայքում նա գրել է, որ տղաներից յուրաքանչյուրն ունի իր սեփական ուղեղը և ողնուղեղը, բայց նրանք «օգտագործում են» միևնույն սիրտը, թոքերը և լյարդը: Դահասն ասել է, որ հիմա չափազանց վաղ է կանխատասումներ անելու համար, թե ինչպես կզարգանան երեխաները: Նա նաև հայտնել է որ տղաներից մեկը շնչառական խնդիրներ ունի և նրան հատուկ ուշադրություն է պետք։
Associated Press-ը հայտնում է, որ երեխաներին անվանել են Հիսուս և Էմանուել:










































