Rosbalt.ru-ի փոխանցմամբ, Իսրայելի թիկունքային ծառայության հարցերով նախարար Մատանա Վիլնային հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը գիտակցում են Իրանի միջուկային ծրագրից բխող ռազմական սպառնալիքի լրջությունը.
«Ամերիկացիները տիրապետում են համապատասխան հետախուզական տվյալների։ Նրանք հասկանում են, որ Իրանի միջուկային ծրագիրն իրականում մեծ վտանգ է ներկայացնում։ Երկու տարի առաջ Վաշինգտոնն այլ կերպ էր մտածում՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ»։







































