Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բերման են ենթարկել Ջանֆիդա գյուղի երկու բնակչի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվել է կանեփի բույսից պատրաստված թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:









































