Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 20 կարևոր նախագիծ, որոնք կյանքի են կոչվել։
«Դրանք առնչվում են էներգետիկայի, նանոտեխնոլոգիայի (նանոտեխնոլոգիան կիրառական գիտություններ և տեխնոլոգիաներ միավորող լայն ոլորտ է – 1in.am) միկրոէլեկտրոնիկայի, օպտիկայի, լազերային տեխնոլոգիայի, հրթիռային, ռազմածովային և այլ ոլորտներին։
Ստեղծվել են նոր տիպի տանկեր, զրահատրանսպորտ, հրթիռներ, կործանիչներ և այլ տիպի սպառազինություն։ Այդ սպառազինությունն ունի պաշտպանական ուղղվածություն և չի կարող այլ երկրների կողմից դիտարկվել որպես սպառնալիք»։







































