Շարքային Բրեդլի Մենինգը, որը մեղադրվում է Wikileaks կայքին պետական գաղտնիքներ հայտնելու մեջ, ուղղակիորեն ղեկավարվել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմից: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, դատավարության ժամանակ հայտարարել է մեղադրող կողմը:
Իսկ Մենինգի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալին ընդհանրապես չպետք է մատչում տրամադրեին որևէ գաղտնի տեղեկության:
Ընդհանուր առմամբ, Մենինգի դեմ մեղադրանք է ներկայացված 22 կետով, այդ թվում՝ պետական գաղտնիքի բացահայտում և թշնամուն աջակցություն: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպասվում է ցմահ բանտարկություն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մենինգի համակարգչի հիշողության քարտերից մեկի վրա հայտնաբերվել են 500 գաղտնի հաղորդագրություն և Ասանժի կոնտակտային տվյալները:










































