Thursday, 11 06 2026
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
07:50
Նավթի գներն աճել են – 10/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից

Այս տարի ընդդիմության հանրահավաքները մարելու միտում ունեին. ՀՀԿ-ական պատգամավոր

«Քաղաքացիական և միջազգային հետազոտությունների» կենտրոնը և ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էին քննարկում` «2012 թ. քաղաքական զարգացումների սպասումները» թեմայով:

Ըստ իշխանությունների` իրենք ունեն ընտրությունները արդար անցկացնելու քաղաքական կամք, և ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հետընտրական շրջանում հանրահավաքներ, բողոքի ակցիաներ տեղի չունենան:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, որ 2012 թ. կանխատեսումներն անելիս պետք է, այնուամենայնիվ, դիտարկել վերջին երկու տարիները, մասնավորապես 2011 թվականը:

«Գարնանային ակտիվությունը չկարողացանք օգտագործել, և Հայ ազգային կոնգրեսը գնաց երկխոսության` երկիրը ցնցումներից զերծ պահելու նպատակով, մինչդեռ տարբեր երկրներում թափ էր առել «արաբական գարունը»:

Պետրոս Մակեյանի կարծիքով` արդյունքում այժմ ունենք վստահությունը կորցրած հասարակություն, որը չի հավատում որևէ փոփոխության:

Կոնգրեսի մաս կազմող կուսակցության առաջնորդը նշեց, որ իշխող կոալիցիան փաստացի գոյություն չունի, քանի որ բոլոր սուբյեկտները փորձել են մաքրվել Մարտի 1-ից` պատասխանատվությունը թողնելով Ռոբերտ Քոչարյանի վրա. ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից, ՕԵԿ-ը քաղաքական դիակ է:

Պ. Մակեյանը նշեց, որ իշխանությունները ցանկություն ունեն գնալ կեղծիքների, բայց դա անել մեկ տարվա ընթացքում երկու անգամ` անհնարին է. «2012 թ. կարելի է իշխանությանը պարտադրել օրինակելի ընտրություններ անցկացնել և երկրում վերականգնել սահմանադրական կարգը»,- հայտարարեց Պ. Մակեյանը: Նա նաև հավելեց, որ արտաքին աշխարհի կողմից իշխանությունները աջակցություն են ստանում, քանի որ նրանց համար այս իշխանությունը կառավարելի է:

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հակադարձեց` ընդդիմությունը միշտ չէ, որ ժողովրդավարական ձևերով է տանում ներքաղաքական գործընթացները:

ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ այս տարի Հայաստանի հասցեին միջազգային հանրության կողմից հնչել են դրական հայտարարություններ` նրանք հաշվի են առել ժողովրդավարության ուղղությամբ կատարվելիք աշխատանքները: ՀՀԿ-ական գործիչը դրական համարեց Ֆրանսիայի եւ Լիբանանի նախագահների այցը Հայաստան: Նա նշեց` իհարկե, խնդիրներ կան, բայց դրանք սոցիալական ոլորտում են և պետք է աշխատանքները շարունակել:

Գագիկ Մելիքյանը կարևորեց կուսակցության` ԵԺԿ-ի հետ համագործակցությունը` արտաքին քաղաքականության բնագավառում դա համարելով դրական երևույթ:

ՀՀԿ-ական գործիչը շեշտեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախորդի համեմատ լավագույնս կանցկացվեն:

Անդրադառնալով կոալիցիային` նշեց, որ այն գործում է հուշագրի շրջանակներում, և որևէ ուժ այդ հուշագրից առանձնանալու հայտարարություն չի արել և չի անելու:

«Այս տարի ընդդիմության հանրահավաքները միտում ունեին մարելու, հասարակությունը հասունացավ և գիտակցեց, որ հանրահավաքներով խնդիրները չեն լուծվելու, և արտաքին ու ներքին քաղաքական խնդիրները հաղթահարելու միակ երաշխիքը Ս. Սարգսյանի շուրջ համախմբումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում