Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական ապարատի մամլո ծառայության պետ Ահմեդ Սևերը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի պատասխանում նախագահ Աբդուլլահ Գյուլի հեռախոսազանգերին, որում Գյուլը ցանկացել է արծարծել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հարցը։
Սևերի ասելով՝ արդեն երկու օր է, ինչ Գյուլը զանգահարում է Սարկոզիին, սակայն վերջինս չի պատասխանում նրա հեռախոսազանգերին։ Նշվում է, որ երեկ Գյուլը «անընդունելի» է որակել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի դիտարկումն ու հնարավոր ընդունումը։







































