Ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Նավալնին և ընդդիմադիր Իլյա Յաշինը 15 օրվա կալանքից հետո ազատ են արձակվել: Այս մասին հաղոդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով նրանց փաստաբաններին:
Ոստիկանական բաժանմունքի մոտ ընդդիմադիրներին դիմավորել են նրանց կողմնակիցները և լրագրողները: «Հեշտ չէր, շատ էին թմրամոլները, հարբեցողները, սակայն վաղը չէ մյուս օրը մենք կվերադառնանք ակտիվ գործողությունների»,- ասել է Յաշինը:
Նա նշել է, որ դեկտեմբերի 24-ին պատրաստվում է ներկա գտնվել Սախարովի պողոտայի արտոնված ցույցին:
Նավալնին իր հերթին լրագրողներին հայտնել է, որ բողոքարկելու է իր կալանքը և ոստիկանների գործողությունները: Բլոգերը նշել է, որ բանտում օրերը հետաքրքիր է անցկացրել և անգամ սովորել է նարդի խաղալ: Բացի այդ, նա նշել է, որ նախկինի պես անօրինական է համարում Պետդումայի ընտրությունները և այս ընթացքում միայն համոզվել է դրանում:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Նավալնին և Իլյա Յաշինը 15 օրվա կալանքի էին ենթարկվել՝ չարտոնված երթի ժամանակ ոստիկաններին չհնազանդվելու համար:











































