Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ իր մոտ է կանչել Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին, որը վերջերս հրաժարականի դիմում էր ներկայացրել:
«Կանչեց մարզպետարան, աշխատանքային այցով եկա իր մոտ, խոսեցինք մարզպետի հետ: Ինձ ասաց՝ գնացեք աշխատանքի: Ես էլ գնացել եմ աշխատանքի»,- թերթի զրույցում պատմել է Աթայանը, որը մինչ մարզպետի հրահանգն էլ աշխատանքի գնում էր:
«ՀԺ»-ի հարցին՝ հրաժարականի դիմումը ետ վերցրե՞լ է, թե` ոչ, գյուղապետը պատասխանել է. «Դիմումս ետ չեմ վերցրել, ուժի մեջ ա, ես էլ ասել եմ՝ մինչև վերջ պայքարելու եմ: Մեր գյուղի տարածքները մենք զիջողը չենք»:
«Խոսքը, ինչպես տեղեկացրել ենք, գյուղի տարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու կառավարության որոշման մասին է:
Գյուղապետի ասածներից կարելի է հասկանալ, որ իր հրաժարականի դիմումը դե ֆակտո ուժի մեջ է, իսկ դե յուրե՝ ոչ, որովհետև Սուրիկ Խաչատրյանը որոշել է դրան պաշտոնական ընթացք չտալ»:






































