«Հրապարակ»-ը գրում է. ««Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնության դեմ արշավ է սկսվել:
«Մրցակից շարժումները հայտարարում են, որ նրանք ֆինանսավորվում և կառավարվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից և մի քանի օր առաջ անգամ Էջմիածին քաղաքում ակցիա են փորձել կազմակերպել, սակայն այն չի կայացել, քանի որ մասնակիցները սակավաթիվ են եղել: Ակցիայի կազմակերպիչը «Ապագան մերն է» նախաձեռնությունն է, որն էլ, սակայն, ըստ հավաստի տեղեկությունների, ինքնաբուխ և անկառավարելի չէ»:
Թերթի աղբյուրը նշում է, որ նրանց հետևում էլ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն է կանգնած, որը, ինչպես հայտնի է, լուրջ հակասություններ ունի պաշտպանության նախարարի հետ»:










































