Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում գրել է, որ Քրիս Համփրիի հետ ամուսնության ընթացքում սխալներ ևս թույլ է տվել:
Ըստ New York Post-ի՝ վերջին շրջանում «նորմալ» դարձած թվիթներից հետո, որոնցում Քիմը հիմնականում խոսում է իր ընտանիքի ծրագրերի մասին, անցած գիշեր հեռուստատեսային աստղի գրած թվիթը կարելի է խոհափիլիսոփայական համարել։
Քիմը գրել է. «Միգուցե հենց մեր սխալներն են որոշում մեր ճակատագիրը: Առանց դրանց ինչպե՞ս կկառուցվեր մեր կյանքը: Միգուցե, եթե մենք երբևէ սխալներ չգործեինք, չէինք լինի նա, որպես ով ներկայանում ենք այժմ»:









































