2007 թվականին Sony ընկերությունը ներկայացրել է Walkman-ը, որն աշխատում էր սննդից էներգիա ստացող մարտկոցով:
Daily Mail-ը գրում է, որ ընկերության նորամուծությունը ներկայացնում է մի շատ ավելի օգտակար արտադրանք, որն իրենից ներկայացնում է թղթի թափոնները էներգիայի վերածող և այն օգտագործող մարտկոց։
Տոկիոյում 2011 թվականին տեղի ունեցած Էկո-արտադրանքների ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է, թե ինչպես կարելի է օգտագործել թղթի թափոնը՝ վառելիք ստանալու համար: Արտադրանքի նախատիպը, սակայն, կարողանում է ստանալ այնքան էներգիա, որը բավական է մի շատ փոքրիկ օդափոխիչ աշխատեցնելու համար:
Ընկերության բիո-մարտկոցներն այնքան են տարածվել, որ դրանք օգտագործվում են բացիկների մեջ, որոնք բացելիս կարելի է կարճ երգ լսել: Մարտկոցը բավականացնում է բացիկի մեջ տեղադրված երգը լսելու համար: Ընկերությունը բացիկի մարտկոցի համար, որպես վառելիք, օգտագործում է մրգահյութ:








































