ՀՀ ԱԻ նախարարությունից «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 18.45-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ` 1980 թ. ծնված Կ. Բալոյանի վարած «Մերսեդես» մակնիշի 18 ԼՕ 094 պետհամարանիշի և Թուրքիայի քաղաքացի` 1974 թ. ծնված Էրքան Բեգթաշ Յուսուֆի բեռնատար «Մերսեդես» մակնիշի 52 k 5738 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Կ. Բալոյանը հոսպիտալացվել է Թալին քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:










































