Friday, 26 04 2024
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24

Հայաստանը չպետք է կասկածի

Մոսկվայում տեղի ունեցող Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների նախագահների հավաքի ընթացքում բավական հետաքրքրական հայտարարություն է հնչել Ղազախստանի նախագահ Նազարբաևի շուրթերից: Նա հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի տարածքում երրորդ երկրի ռազմաբազա կարող է տեղակայվել միայն ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնության պարագայում:

ՌԴ նախագահ Մեդվեդևն էլ հայտարարել է, որ դա համախմբող նախաձեռնություն է: Այդ հայտարարությունները հետաքրքրական են նրանով, որ պարզ հարց են առաջացնում, թե տարամիտման ինչ վտանգներ են ունեցել ՀԱՊԿ-ում, որ կարիք է առաջացել հանդես գալ այդպիսի նախաձեռնությամբ: Եթե դրա անհրաժեշտությունն ի հայտ է եկել և եթե կարիք կա շեշտել համախմբվածության մասին կամ հանդես բերել համախմբող նախաձեռնություններ, ուրեմն եղել է նաև հակառակի վտանգը:

Որ երկրում, որ պետությունն է, լինելով ՀԱՊԿ անդամ, նախանշաններ ցույց տվել, որ կարող է իր տարածքում տեղակայել որևէ այլ երկրի ռազմաբազա: Արդյոք բանն այստեղ միայն Ղրղզստա՞նն է, որտեղ, ինչպես հայտնի է, տեղակայված է նաև ամերիկյան օդային ռազմակայան, թե՞ կան ՀԱՊԿ այլ երկրներ, որոնք ինչ-որ նախանշաններ են ցույց տալիս երրորդ երկրների հետ ռազմական հարաբերություններում:

Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ անդամ է նաև Հայաստանը: Իհարկե Հայաստանի մասով, մեղմ ասած, դժվար է պատկերացնել երրորդ երկրի ռազմակայանների որևէ հեռանկար, սակայն բացառված չէ նաև, որ որոշումը ոչ թե, այսպես ասած, տաք հետքով է, այսինքն՝ անմիջականորեն կապ ունի նորերս սպասվելիք իրողությունների հետ, այլ Ռուսաստանի և Ղազախստանի հեռահար հաշվարկի արդյունք է:

Հայտնի է, որ այդ երկու երկրները Բելառուսի հետ միասին նախաձեռնել են Եվրասիական միության ստեղծում, հետխորհրդային ինետգրացիան նեղացնելու համար: Միևնույն ժամանակ պարզ է նաև, որ ոչ բոլոր երկրներն են պատրաստ Եվրասիական միությունը ողջունելուն: Այդ թվում է, թերևս, նաև Հայաստանը, որովհետև այդ դեպքում Հայաստանը պետք է հրաժեշտ տա Եվրամիության հետ ինտեգրացիայի հեռանկարին, որովհետև Եվրամիության և Եվրասիական միության առանցքները բացարձակապես տարբեր են ու անհամատեղելի: Ըստ երևույթին, պատկերացնելով, որ շատ երկրներ, այդ թվում և՝ գուցե Հայաստանը, չեն միանալու Եվրասիական միությանը, Ղազախստանն ու Ռուսաստանը որոշել են պարզապես հնարավորինս սեղմել օղակը, այսպես ասած, հետխորհրդային ինտեգրացիայի այլ կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում:

Սա, իհարկե, խոսում է այն խնդիրների մասին, որ արձանագրում են հետխորհրդային ինտեգրացիայի ջատագովները: Այն, որ նրանք ստիպված են ամրացնել, այսպես ասած, ոստիկանական բնույթի մեթոդները, զսպաշապիկները, հուշում է այն մասին, որ միտումներն այդքան էլ կոնսոլիդացնող չեն և ինտեգրացիայի խորացումն այդքան էլ սիրահոժար գործընթաց չէ:

Ի՞նչ տեղ է այստեղ զբաղեցնում Հայաստանը՝ այդքան էլ հստակ չէ արտաքնապես: Պաշտոնական Երևանը հայտարարությունների մակարդակով չի թողնում կասկածի տեղ, սակայն դատելով, օրինակ, Ռուսաստանից հնչող հայտարարություններից, պաշտոնական Երևանին Մոսկվայում, թերևս, իսկապես կասկածում են: Մասնավորապես, պաշտոնական Երևանին Մոսկվայից արդեն հստակ մեղադրում են արևմտամետության համար: Դա արվում է, իհարկե, մոսկվահայերի շուրթերով, սակայն այն խողովակներով, որոնցով Մոսկվան սովորաբար փորձում է ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:

Այստեղ, իհարկե, ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան կարող է թվալ, որովհետև եթե Հայաստանն ընտրում է զարգացման եվրոպական ուղղությունը, ոչ թե հետխորհրդայինը, ուրեմն կա իրավիճակի գիտակցման սթափություն և ռացիոնալություն՝ առաջին հերթին ռազմավարական իմաստով: Իսկ Մոսկվայի կասկածները՝ դրանք իհարկե առաջին հերթին լրացուցիչ խթան են այն հարցում, որ պետք է չկասկածել եվրոպական ընտրության իրավացիության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում