Միչիգանի պետական համալսարանի գիտական հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդկանց մեծամասնությունը պատրաստ է մեկի կյանքը զոհաբերել շատերինը փրկելու համար:
Հետազոտությանը մասնակցել է 147 մարդ, որոնց առաջարկվել է լուծել հետևյալ խնդիրը` երկաթուղային բեռնատար մի վագոն կընկնի 5 զբոսաշրջիկների վրա` սպանելով նրանց, եթե մասնակիցները չորոշեն վագոնը մեկ այլ ճանապարհ տեղափոխել մեկ զբոսաշրջիկի հետ: 147 մասնակիցներից 133-ը որոշել է փոխել վագոնի ճանապարհը` նախընտրելով միայն մեկ զբոսաշրջիկի մահը, քան հինգի:
Ըստ HealthDay-ի՝ հետազոտությունը ցուց է տալիս, որ «Մի սպանիր» պատվիրանը կարող է խախտվել, երբ շատ մարդկանց բարօրություն է դրանից կախված:
Հետազոտության արդյունքները հասանելի են համացանցում և կհրապարակվեն Emotion ամսագրում:








































