Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն այսօր ներկա չի գտնվի վերաքննիչ դատարանում շարունակվող դատական նիստին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին, նա ճանապարհի կեսից խնդրել է իրեն հետ տանել՝ պատճառաբանելով, որ մեջքի ուժեղ ցավեր ունի:
Կիևի վերաքննիչ դատարանը դեկտեմբերի սկզբից քննում է Տիմոշենկոյի՝ գազային գործի դատավաճռի բողոքը: Մինչ այժմ Տիմոշենկոն ոչ մի անգամ ներկա չի գտնվել դատական նիստին: Նրա փաստաբանները հայտարարում են, որ դրա պատճառը առողջական վատ վիճակն է, մինչդեռ դատախազության կարծիքով՝ Տիմոշենկոն միանգամայն առողջ է:











































