«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում կազմակերպվեցին համերգ ու վարպետության դաս:
Դպրոցի սաների համար վարպետության դաս են անցկացրել Արամ Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները:
««Beeline` հանուն պայծառ ապագայի» դա մեր ընկերության սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ռազմավարության կարգախոսն է: Այն հիմնված է երկրի հավասարաչափ զարգացման հայեցակարգի վրա: Այդ իմաստով նախագծերի մեծ մասը, որոնց մենք սատարում ենք, իրականացվում են մարզերում և ուղղված են ամբողջ երկրի երեխաների ուսման համար հավասար պայմանների ստեղծմանը:
Հայաստանի մարզերում Ա. Խաչատրյանի անվան եռյակի աշխարհահռչակ երաժիշտների կողմից անցկացվող վարպետության բաց դասերը թույլ կտան երիտասարդ երաժիշտներին պահպանել և բազմապատկել հայկական կատարողական արվեստի ավանդույթները մեկ սերունդ առաջ», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանը նշել է. «Այսօրվա վերպետության դասը` «ԱրմենՏել» ընկերության հետ մեր համագործակցության շրջանակում առաջին նախագիծը չէ: Մասնավորապես, Վանաձորում արդեն գործում է թավջութակի դասարան:
Երևանում իրականացվել է «Երաժշտական անակնկալների սրահ» նախագիծը, որի մասնակից աշակերտներին և ուսանողներին ցուցաբերվում է ոչ միայն մասնագիտական, այլ նաև ֆինանսական աջակցություն»:
«ԱրմենՏել» ընկերության և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցությունն երկարաժամկետ բնույթ է կրում:
Նախագծի շրջանակում Հայաստանի մարզերում անցկացվում են եռյակի համերգներ և վարպետության դասեր, իսկ առավել տաղանդավոր և հեռանկարային աշակերտներին տրամադրվում է կրթաթոշակ:





































