Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Ալիևը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հոբելյանական ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Այդ գագաթնաժողովում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներն ամփոփելու են ԱՊՀ-ի 20-ամյա գործունեությունը։








































