Այսօր Ադրեջանի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը: Այս տարվա օգոստոսի 16-ին պայմանագիրը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Սակայն Թուրքիայի խորհրդարանը դեռ չի վավերացրել այն: Ըստ գործակալության՝ պայմանագիրը գտնվում է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանին դեռ չի հանձնվել: