«Հրապարակ»-ին հայտնի Է դարձել, որ Պետական սոցիալական ծառայությունում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում արդեն երկու անգամ ցուցմունք Է տվել նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:
«Մեր տեղեկություններով` Խաչիկյանն առաջին անգամ հարցաքննվել Է դեկտեմբերի 9-ին, երկրորդ անգամ՝ 12-ին: Նշենք, որ անցյալ անգամ, երբ մեր թղթակիցը նկատել էր Խաչիկյանին քննչականի կենտրոնական բաժանմունքի մոտ, ոստիկանությունից այդպես Էլ չէին հաստատել նրա հարցաքննվելու փաստը՝ «նախաքննության շահերից ելնելով»: Իսկ երեկ ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին, որ նա այս ամիս երկու անգամ՝ որպես վկա, հարցաքննվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:
Նկատենք, որ ոստիկանությունում բացահայտված վերջին գործերի ֆոնին ակտիվություն է նկատվում նաև այս գործով, ինչից կարելի է ենթադրել, որ Վովա Գասպարյանն այս ոչ պակաս աղմկոտ գործի բացահայտումն էլ է իրենով ուզում անել:










































