Հայաստանում դոլարայնացման մակարդակը երրորդ եռամսյակի ընթացքում նվազել է 3%-ով` դրամային ավանդների 9.4% աճի, արտարժութային ավանդների 0.7%-ով նվազման (բացառելով փոխարժեքի փոփոխությունը, որ ավելացել է 0.8%-ով) պարագայում: Չնայած դրան, վարկավորման 5.4% աճի հիմնական մասը արտարժույթով է տրամադրվել` ԿԲ-ում առեւտրային բանկերի թղթակցային հաշիվներում կուտակված արտարժութային միջոցների հաշվին: Այս մասին ասվում է ԿԲ այսօր տարածած հաղորդագրության մեջ: