100 մլն դրամը չի կարող լուրջ բարեփոխում հանդիսանալ գիտության համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երիտասարդ քիմիկոս, Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Սարգիս Հայոցյանը`անդրադառնալով յուրաքանչյուր տարվա համար երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության նպատակով հատկացվելիք 100 մլն դրամին:
Ըստ նրա` դա երիտասարդ գիտնականների պահանջի 1/220-րդ մասն է: «Մեր պայքարի վերջնանպատակն է ՀՆԱ 3%-ը»,- ամփոփեց Ս. Հայոցյանը:
Նա հաստատեց, որ երիտասարդ գիտնականների հետ համատեղ պայքարելու է գիտության ֆինանսավորման համար:









































