Դամասկոսում Բաշար Ասադի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել ցույցի:
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչները ստորագրել են համաձայնագիր, որով Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) դիտորդներին թույլատրում են երկիր մտնել:
Ցուցարարները հավաքվել են Սեմի Օզեր սիրիական հրապարակում և վանկարկել. «Մենք կողմ ենք մեր իշխանության ընդունած որոշմանը»:
Mignews.com-ը գրում է, որ ցուցարարներն իրենց ձեռքերում պահել են Ասադի մեծ դիմանկարներն ու երկրի դրոշներ:
ԱԵԼ-ի ղեկավար Նաբիլ էլ-Արաբին նշել է, որ 48 ժամվա ընթացքում դիտորդները կժամանեն Սիրիա և կայցելեն մոտ 100 քաղաքներ ու գյուղեր:








































