Քիմ Քարդաշյանն այսօր իր բլոգում ներկայացրել է իր ընտանիքի Սուրբ Ծննդյան բացիկը, որի համար ընտանիքին լուսանկարել է Նիք Սագլիմբենին:
US Weekly-ն գրում է, որ Քիմն իր բլոգում երկրպագուներին հայտնել է, որ շատ է հավանում իրենց այս տարվա բացիկը: «Կարծում եմ, որ նկարահանումները հիանալի անցան, և այս լուսանկարն ուղղակի հիասքանչ է»,– ասել է 31-ամյա աստղը:
Լուսանկարում, որին կարելի է նաև 3D ակնոցով նայել, պատկերված է Քարդաշյանների ողջ ընտանիքը: