Ամանորյա տոների և Սուրբ Ծննդի նախաշեմին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը բարեգործական համերգով ելույթ է ունեցել Խարբերդի մանկատան սաների համար:
ՀՀ ԱԻ նախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մ. Ութուջյանը ջերմ շնորհավորանքներ է փոխանցել ողջ ԱԻ նախարարության և նախարար Արմեն Երիցյանի կողմից` նշելով, որ ԱԻՆ աշխատակիցները պատրաստ են մանկատան սաների կողքին լինել ոչ միայն պատահարների և աղետների դեպքում, այլև ուրախ առիթների և տոների ժամանակ:
ԱԻՆ փողային նվագախումբը բարեգորածական համերգներ կունենա նաև այլ մանկատներում: