Ռուսական «Ռիա Նովոստի»-ից տեղեկանում ենք, որ Համաշխարհային բանկը որոշել է Հայաստանին վարկ տրամադրել՝ գյուղական շրջաններում բնակչության բժշկական ծառայությունների մակարդակը բարելավելու նպատակով: Համաշխարհային բանկի մամուլի ծառայության տվյալներով, այդ նպատակով կհատկացվի լրացուցիչ 19 մլն դոլար: Գումարը կծախսվի բժշկական կենտրոններն ու հիվանդանոցները նոր սարքավորումներով հագեցնելու, ինչպես նաև բժիշկներին վերապատրաստելու համար: