Լիբանանի տարածքում պաղեստինցի փախստականների Այն Ալ-Հիլուա խոշոր ճամբարում բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ընդհարմանը մասնակցել են ՖԱԹՀ կուսակցության և ֆունդամենտալ իսլամիստական խմբավորումների ներկայացուցիչները: Ականատեսներից մեկը պատմել է, որ մի քանի զինված անձինք, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանում են իսլամիստական «Ջունդ Ալ-Շամ» խմբավորմանը, կրակ են բացել ՖԱԹՀ-ի ներկայացուցչի վրա՝ սպանելով նրա թիկնապահին:
Կրակողի անձը հայտնի չէ:










































