Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների զոհերի թիվը հասել է 15 մարդու: Վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակվել հանրապետության դատախազությունը, Ժանաոզենում մահացել է 14 մարդ, 11-ի ինքնությունը պարզված է: Ավելի վաղ հայտնվել է, որ մեկը մահացել է Շետպե քաղաքում:
Դպրոցներում նույնիսկ վաղաժամկետ հայտարարել են ձմեռային արձակուրդ:
Ժանաոզենում զանգվածային անկարգությունները սկսվել էին դեկտեմբերի 16-ին: Ոստիկանության և գործադուլավոր նավթագործների ընդհարման պատճառով, բացի մահացածներից, տուժել են նաև տասնյակ քաղաքացիներ և մի քանի ոստիկան: Այրվել է 46 շենք:
Ղազախստանի նախագահի հրամանով Ժանաոզենում մտցվել է արտակարգ դրություն, որը շարունակվելու է մինչև 2012 թվականի հունվարի 5-ը:









































