Ռուսաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել Սպիտակ տան՝ Ռուսաստանի գծով գլխավոր խորհրդական Մայքլ Մաքֆոլը:
Rbc.ru-ն գրում է, որ նախկինում ՌԴ-ում ԱՄՆ դեսպանն էր Ռուսաստանի ու Արևելյան Եվրոպայի մասնագետ Ջոն Բայերլին, ով Մոսկվայից կմեկնի եկող շաբաթ:
Հիշեցնենք, որ Սենատը մեկ անգամ հետաձգել է Մ. Մաքֆոլին ՌԴ-ում դեսպան նշանակելու հարցը: Սենատը մտավախություն ուներ, որ դիվանագետը Մոսկվային կհանձնի EUROPRO համակարգին վերաբերող գաղտնի տվյալներ: Մաքֆոլն ինքն էլ խոստովանել է, որ մտադրություն է ունեցել բալիստիկ հրթիռների մասին տեղեկություն տալ Մոսկվային:
Ամերիկյան դիվանագետները մտավախություն ունեին, որ տեղեկությունները կարող են Մոսկվայից անցնել Չինաստան, Իրան, Հյուսիսային Կորեա:









































