Այսօր Սիրիայի ընդդիմադիրների ու զինվորականների միջև կրկին բախում է տեղի ունեցել: Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը հայտնում է, որ ընդհարման արդյունքում սպանվել են 6 զինվորականներ:
Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ ընդհարումը տեղի է ունեցել Էլ-Քուսեիր քաղաքի մերձակայքում: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը գրում է, որ բանակի ստորաբաժանումներն ինտենսիվ կրակ են բացել քաղաքի վրա: Սակայն այս տեղեկությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ օտարերկրյա լրագրողները մարտի կեսից չեն կարող գտնվել Սիրիայում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 5000 մարդ:








































