Աֆղանստանի հարավում սպանվել է ցեղային ավագանիներից մեկը` Աբդուլ Բակի Ռոգբատը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նա սպանվել է շաբաթ ուշ երեկոյան` Կանդագար քաղաքում, որը նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է:
Մինչ այդ Ռոգբատը գլխավորում էր Կանդագարի շրջանային վարչակազմի ցեղերի և սահմանների հարցերով զբաղվող բաժինը:
Ռոգբատն Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի ընկերն էր, և նրա մահը մեծ հարված է վերջինիս համար:
Թալիբան շարժման ներկայացուցիչներն իրենց վրա են վերցրել այդ սպանության պատասխանատվությունը:




































