«Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են, երբ փորձել են ներխուժել Ներքին Մանհեթենում գտնվող մասնավոր զբոսայգին, որպեսզի այնտեղ բողոքի նոր ճամբար հիմնեն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ակտիվիստները, ովքեր նշում էին շարժման երեք ամիսը, փորձել են անցնել ցանկապատի վրայով և ներխուժել մասնավոր սեփականություն:
Շաբաթօրյա միջոցառումն աչքի է ընկել նրանով, որ ցուցարարները նոր տեղ են փնտրել՝ «գրավելու» համար:









































