Աֆղանստանում Բրիտանիայի դեսպան Ուիլյամ Պետին Իրանին կոչ է արել դադարեցնել թալիբներին տրամադրվող օգնությունը:
Ինչպես նշել է Ուիլյամ Պետին՝ բրիտանական զինվորականները Աֆղանստանում առգրավել են Իրանի կողմից ուղարկված հրթիռներ:
«Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ այս հարցի հետ կապված նյութերը փոխանցվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:











































