Այսօր ռուսական մի շարք քաղաքներում տեղի են ունեցել նոր ակցիաներ՝ ընդդեմ Պետդումայի անօրինական ընտրությունների:
«Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայությունը հայտնում է, որ այսօր Կիրովում ավելի քան 500 մարդ է հավաքվել: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ բնակիչները դուրս են եկել փողոցներ և վանկարկում են՝ «ո՛չ անօրինական ընտրություններին»:








































